Խորվաթիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Նենսի Փելոսիի հետ

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը չի նախատեսում մասնակցել Ղրիմի պլատֆորմի ֆորումին և մտադիր չէ այս ֆորումի շրջանակներում հանդիպել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ։ Այս մասին հայտնում է խորվաթական Вечерний лист-ը:

Հոկտեմբերի 25-ին Փելոսին կներկայացնի Միացյալ Նահանգները միջազգային հարթակի առաջին խորհրդարանական հանդիպմանը, որը տեղի կունենա Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։

«Ամերիկացիները հանդիպում են խնդրել, ես այսօր չեմ կարող և վերջ։ Նա գործադիր իշխանությունը չէ»,- ասել է Միլանովիչը՝ հավելելով, որ երկու շաբաթից աշխարհում «ամեն ինչ կփոխվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել