Էրդողանը՝ օկուպացված Կովսական և Վարանդա այցի կարևորության մասին

«Օկուպացիայից ազատագրված տարածքներում ռեկորդային ժամանակում կառուցված Ֆիզուլիի (Վարանդա-խմբ․) և Զանգիլանի (Կովսական-խմբ․) օդանավակայանները չափազանց կարևոր են տարածաշրջանի զարգացման տեսանկյունից»,-նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Էրդողանն ասել է, որ Կովսականի շրջանում «Դոստ Ագրոպարկ» ինտելեկտուալ գյուղատնտեսական համալիրի առաջին փուլի բացումը վկայում է գյուղատնտեսության մեջ մեծ ներդրումների մասին։

Էրդողանը նաեւ նշել է, որ որոշում է կայացվել արագացնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականազերծման գործընթացը։

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Շուշիի հռչակագրի ստորագրմամբ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում նոր շրջան է սկսվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել