Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Haaretz ժողովրդավարության գագաթնաժողովի ժամանակ Իսրայելին կոչ է արել որոշել, թե ում հետ է և սկսել օգնել Ուկրաինային։
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ (Իսրայելին – խմբ.) ժողովրդավարության մրցանակի համար, որով դուք նշանավորեցիք մեր պայքարը։
Բայց ժամանակը չէ՞, որ ձեր պետությունն ընտրի, թե ում հետ է նա։ Ժողովրդավարական աշխարհի հետ, որը կողք կողքի պայքարում է իր գոյության սպառնալիքի դեմ, թե նրանց հետ, ովքեր աչք են փակում ռուսական ահաբեկչության վրա, նույնիսկ երբ շարունակվող ահաբեկչության գինը համաշխարհային անվտանգության ամբողջական ոչնչացումն է»,-նշել է նա:
Զելենսկին վստահություն է հայտնել, որ Իսրայելը արդարացի պատասխաններ կտա իր հարցին, քանի որ խոսքը ոչ թե քաղաքականության, այլ արժեքների մասին է։
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները չեն հրաժարվի իրենց պայքարից, քանի որ ցանկանում են «պարզ ու հասկանալի բաներ՝ ազատագրել իրենց հողը, երաշխավորել իրենց ժողովրդի անվտանգությունը, խաղաղություն տալ ուկրաինացիներին»։
Նախագահը վստահություն է հայտնել, որ ուկրաինացիները կշարունակեն պաշտպանել Ուկրաինան և իրենց ազատությունը, ինչպես նաև բոլոր ժողովրդավարական երկրների ընդհանուր ազատությունը։