Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնաշրջանառությունը պետք է մեծացնել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։

Ալիևը նշել է, որ երկաթուղային տրանսպորտը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, կարելի է օգտագործել հինգ միլիոն տոննա բեռնելու համար:

«Հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Այդ միջանցքում ավելի շատ ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս երթուղին՝ Կասպից ծովով, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Եվրոպա բեռներ տեղափոխելու և նոր ուղիներ մշակելու համար»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով, բոլոր երկրներին ձեռնտու է մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, Վրաստանի նավահանգիստներն օգտագործել Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների համար և հակառակը։

«Ընդհանրապես, հաշվի առնելով, որ էներգակիրների պահանջարկն աճում է, Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված են նույն ճակատում, և մենք միասին աշխատելու ենք, որպեսզի մեր ազգային շահերը, մեր եղբայր ազգի շահերը կառուցվեն նման հարաբերությունների վրա, ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք օգուտներ կբերեն աշխարհին»,- ասել է Ալիևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել