Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, որը կապված է 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող ռուսական «Մեծ խաղ» հաղորդաշարի հետ։

Նշվում է, որ պատճառը «եթերում ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների հնչեցրած ակնհայտ հակաադրբեջանական ելույթներն են»։

«Այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երկրի քարտեզը աղավաղված են, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել