Երևանյան բակերի անօրինական ցանկապատված տարածքները զրկել են բնակիչներին բակային հանգստի իրավունքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ժամանակն է այս հին խնդիրներին տալ նորարար և խելամիտ լուծումներ:
Երևանյան բակերը կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով և երեխաների խաղային տրամադրությամբ:
Ընթացիկ տարում Շենգավիթ վաչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք և բնակչության տնօրինմանը կվերադարձվեն իրենց բակերը: Բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի»,-նշել է նա:

