Կարեն Ծատրյանը նշանակվել է ԱՀ Ճանապարհային ոստիկանության պետ

ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանը, ըստ որի՝ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ծատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը համակարգում երկարամյա ծառայության և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման համար շնորհակալություն է հայտնել Մ.Նասիբյանին, վստահություն հայտնել, որ նրան փոխարինող Կ.Ծատրյանը ևս ամեն ինչ անելու է Հանրապետության ճանապարհապարեկային ծառայության պատշաճ կազմակերպման և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել