Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ես տեսա, որ պարոն Պուտինը շատ ավելի մեղմ է և բաց երկխոսության համար, քան նախկինում: Տեսնենք, թե ինչ արդյունք կտան հեռախոսային բանակցությունները, որոնք մենք կանցկացնենք առաջիկա օրերին։
Թուրք առաջնորդը նաեւ հույս է հայտնել, որ կկարողանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպել։