Հայկական կողմը մտադիր է Թավրիզում հյուպատոսություն հիմնել․ Արարատ Միրզոյան

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում են Հայաստանի և Իրանի Արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Բացվեց Իրանի հյուպատոսությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ ուրախ է ողջունել բարեկամ և հարևան Իրանի պատվիրակությանը։

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ։ Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխովր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։

Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։

Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազավարական բնույթ ունեցող հարաբերությունները, եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Իրանի հյուպաստոսության բացումը Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքում։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմիմտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել