«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն և Մարգարա գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: