Վաղը ժամը 9:00-11:00-ն կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել