Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք: Թերևս պիտի անցնենք այդ ծրագրի իրականացմանը: Նաև բուն ոստիկանության բարեփոխումների գործընթացն ենք մեկնարկելլ։ Առաջիկա նպատակների մեջ առաջնահերթություն է ոստիկանության, ԱԱԾ-ի, ՓԾ-ի, ՊՊԾ-ի նոր ստանդարտների հաստատումը։
Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձը: Ես խնդիր եմ ձևակերպել, որ այս փոփոխությունների արդյունքում բյուջետավորման խնդիրը լուծվի: Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում՝ զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որ համոզված լինենք՝ բարձր աշխատավարձ ստացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալինքերին»,- ասաց վարչապետ