ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակվեց Վահան Հակոբյանը

Կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակեց Վահան Հակոբյանին։ Նախագիծը չզեկուցվող հարցերի ցանկում էր։

«Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում (այսուհետ՝ Վերին Լարսի անցակետ) մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Վերին Լարսի անցակետում, առաջացող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրներին արագ արձագանքելու համար չունի անհրաժեշտ մարմին՝ ներկայացուցիչ, ինչը զգալիորեն խոչընդոտում է թե ակտիվ փոխհամագործակցության ապահովմանը և թե առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկմանը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել