Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար

Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից։

Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե մեկ անգամ էլ թուրք աշակերտը հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասապրոցեսներին մասնակցելու հնարավորությունից։

Ուշագրավ է աշակերտի հոր արձագանքը։ Վերջինս դժգոհել է կատարվածից ու համոզմունք հայտնել, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել