Ավետիք Դարբինյանը՝ փոխվարչապետի ռեֆերենտ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իր ռեֆերենտ Փառանձեմ Դարբինյանին 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2023 թվականի մարտի 5-ը ներառյալ տրամադրել է հղիության և ծննդաբերության արձակուրդ։

Iravaban.net-ը հայտնում է, որ այդ պաշտոնում նշանակվել է Ավետիք Դարբինյանը։

Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը։

Ավետիք Դարբինյանը ծնվել է 1986 թ. փետրվարի 3-ին։

Կրթություն

2003-2007 թթ․ – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Արաբական բաժին,

2007-2009 թթ․ – Նույն բաժնի մագիստրատուրա,

2011-2017 թթ․ – ՀԱԱՀ հողաշինություն և հողային կադաստր բաժին։

Աշխատանքային փորձ

2007-2008 թթ․ – «Դաունոաուն Երևան» ՓԲԸ-ում, որպես իրացման բաժնի գործակալ,

2008-2009 թթ․ – «Ջի Էմ ԷՅ Քնսալթինգ» ՓԲԸ-ում, որպես իրացման բաժնի գործակալ,

2009 – 2009 թթ․ – «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում, որպես տնօրենի տեղակալ,

2011-2014 թթ․ – ՏԿ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության առաջին կարգի մասնագետ,

2014-2015 թթ․ – ՏԿ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության առաջատար մասնագետ,

2015-2022 թթ․- ՏԿԵ  նախարարության տեղական ինքնակառավարման  քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ,

2022 թ-ի հունվարի 3-ից – ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ։

Վերապատրաստումներ

  1. Ճապոնիա /Օսակա, Նառա, Հիռոշիմա/, թեմա՝ «Աղբահանություն» /04.01.2012թ. -03.03.2012թ./
  2. Չեխիա /Պրահա/, թեմա՝ «Տեղական ինքնակառավարումը Չեխիայում», 2015թ.,
  3. Ուկրանիա /Կիև/, թեմա՝ «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը», 2016թ.,
  4. Չինաստան /Շենժեն, Շանխայ/, թեմա՝ «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում», 2019թ.,
  5. 6-ից 7 անգամ վերապատրաստվել է Վրաստանում /Թբիլիսի, Բորժոմի/։
  6. «MASTERCLASS PROGRAM ON INVESTMENT PROMOTION»  27.02-28.06.2022թթ.

Այլ տվյալներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի հունիսի 18-ի N 172-Ա հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրադականի դասային աստիճան:

Գործող մի շարք օրենքներում /հողային օրենսգիրք, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, ՀՀ կառավարության 2001թ.-ի 286-Ն որոշում, ՀՀ Կառավարության 2011թ.-ի թիվ 1918 որոշում և այլն/ լրացումներ և փոփոխություններ կատարելու հեղինակ և համահեղինակ:

Լեզուների իմացություն

  • Հայերեն (մայրենի)
  • Ռուսերեն (լավ)
  • Անգլերեն (լավ)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել