Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ին գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-20-ին առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ:

Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել