Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, բայց ռիսկի խմբում գտնվող անձինք առավել խոցելի են:
Ռիսկի խմբում են տարեցները, երեխաները, հղիները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները:
Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կատարվում է նաև գրիպի դեմ պատվաստում:
Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակի բոլոր կազմակերպություններում, շարժական պատվաստումային կետում: Անկախ կցագրման փաստից՝ կարող եք ուղեկցել ձեր ծնողներին պատվաստվելու:
Ի դեպ, COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել՝ նշված է նախարարության հաղորդագրությունում: