Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։

«Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը։

Հայտարարված մրցույթով ամբողջությամբ մասնավորի կողմից ներդրում է նախատեսվում», – հայտարարեց Մանուկյանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե այս հարցի լուծման ուղղությամբ բավարար չափով ռեսուրս չի ներդրվում։

«Այս տեսակ հարցերում առաջարկում եմ իմ աջակցությունը», – ասաց Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել