Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Գագիկ Ասլանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել