Բելգորոդի մարզում ուսումնավարժարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Բելգորոդի շրջանի ուսումնավարժարանում տեղի ունեցած կրակոցի դեպքի առթիվ։ Այս մասին գրում է РИА Новости-ին։

Նշենք, որ Բելգորոդի մարզում ուսումնավարժարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 11 մարդ մահացել է հրազենային վնասվածքներից, վիրավորվել է 15 մարդ։

Թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը՝ չի պարզաբանվել։

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղի ունեցածն ահաբեկչություն էր որակել։

Կրակողները սպանվել են պատասխան կրակից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել