Իլոն Մասկը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածությունը թուլացնելու իր բոլոր փորձերն ապարդյուն են։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ես փորձում եմ ամեն ինչ անել այս իրավիճակը թուլացնելու համար, բայց ըստ երևույթին՝ անհաջող»,-գրել է նա Twitter-ում։

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո,  նա հայտնել էր, որ չի հավատում Ուկրաինայի հաղթանակին։

Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է անում, նրանք լիարժեք մոբիլիզացիա կանեն, եթե Ղրիմի համար վտանգ լինի։ «Երկու կողմից մահերը կործանարար կլինեն: Ռուսաստանի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Ուկրաինային, ուստի տոտալ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը քիչ հավանական է: Եթե անհանգստանում եք Ուկրաինայի ժողովրդի համար, խաղաղություն փնտրեք»,-գրել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել