Վթարի հետևանքով 15-ամյա մոպեդավարը մահացել է․ ոստիկանություն

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.15-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» մակնիշի մեքենան և մոպեդը: 15-ամյա մոպեդավարը մահացել է:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել