2023 թվականին Վրաստանի 800 հազար թոշակառու կստանա բարձրացված կենսաթոշակ։ Մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով (12 դոլար) և կդառնա 295 լարի (106 դոլար), իսկ 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուներինը՝ 65 լարիով և կդառնա 365 լարի (130 դոլար)։
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
2023 թվականի պետական բյուջեով կենսաթոշակների համար կտրամադրի 494 մլն լարի (ընդհանուր բյուջեի 16 տոկոսը), ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Բացի ծերության կենսաթոշակից, 188 մլն-ով ավելանում է նաև սոցիալական աջակցության ուղղությամբ բյուջեն։ Այս աճը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաների տրամադրվող նպաստի 100-ից 150 լարիի բարձրացմամբ և վերջին մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թվի ավելացմամբ։