Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա շուտով կարող է խաղաղության պայմանագիր կնքվել: Այսպիսի հայտարարություն է արել նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։
Երկրի ղեկավարը հատկապես նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։
Նշենք, որ 5 սկզբունքները ներառում են երկողմանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացակայություն և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն: Կողմերը պարտավորվում են նաև զերծ մնալ միջպետական հարաբերություններում անվտանգության սպառնալիքից և այլն։