Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ

ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «ակտիվորեն եւ ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին Աստանա կժամանի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Կողմերը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, սակայն պայմանավորվել են ավելի մանրամասն հանդիպում անցկացնել Աստանայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել