Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա․ հոկտեմբերի 12-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Այս տարվա հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը գնդակոծվել է Վաշինգտոնում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ Դիվանագիտական առաքելությունն անմիջապես տեղյակ է պահել ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսահսկման տեսախցիկների նկարները»,– ասվում է հաղորդագրության մեջ։