Մարդկությունն ու մարդկայնությունն ավելի ուժեղ են ցանկացած ահաբեկչից․ Վլադիմիր Զելենսկի

Մարդկությունն ու մարդկայնությունն ավելի ուժեղ են ցանկացած ահաբեկչից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով մի քանի լուսանկար։

«Դրա համար էլ ահաբեկչությունն անխուսափելիորեն գլոբալ արձագանք է ստանում։ Փա՛ռք մեր հրաշալի ժողովրդին։ Ամենը՝ ինչ քանդված է, մենք կվերականգնենք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի բաքերը բռնկվել են։ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն․ նրա խոսքով՝ այն իրականացրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։

Հոկտեմբերի 10-ին էլ հարվածներ են հասցվեն Ուկրաինայի մայրաքաղաքին՝ Կիևին, Լվովին, Դնեպրին։

Возможно, это изображение 1 человек и улицаВозможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухеВозможно, это изображение автобус, улица и дорогаВозможно, это изображение 2 человека и на открытом воздухеВозможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухеВозможно, это изображение 1 человек, стоит, собака и на открытом воздухеВозможно, это изображение 1 человек и на открытом воздухе

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել