«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով,որ իշխանությունները ռեսուրսներ են կենտրոնացրել Ալավերդիում՝ համայնքի ղեկավարի ընտրությանն ընդառաջ իրենց թիմակիցներին ահաբեկելու համար։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իշխանություններն Արցախից հրաժարվելը, թշնամու ագրեսիան, պետության տարածքային կորուստները այնքան ծանր չեն տանում, որքան «Ապրելու երկիր» կուսակցությանը Ալավերդիում կրած պարտությունը։
Ընտրություններից անմիջապես հետո մինչև այս պահը իշխանությունները՝ իրենց բոլոր ռեսուրսները (վարչական, ուժային, ֆինանսական, կրիմինալ) կենտրոնացրել են Ալավերդիում՝ ահաբեկելու մեր թիմակիցներին՝ նպատակ ունենալով խաթարել համայնքի ղեկավարի ընտրությունները, որի մասով ունենք հստակ համաձայնություն ՀԱԿ-ի հետ։
Իշխանությունների ստոր ու ճղճիմ գործելաոճը նորություն չէ։
Մենք, իհարկե, պատրաստ էինք գործընթացների նման զարգացման, և ժողովրդի վստահությունը ստորությամբ խլել չի հաջողվելու» ։