Ուկրաինական բանակը նոր բնակավայրեր է ազատագրել

Ուկրաինական բանակն անցած օրվա ընթացքում ազատագրել է ևս մի քանի բնակավայր։ Այդ մասին իր ամենօրյա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա չի նշել կոնկրետ բնակավայրերը և չի բացատրել, թե որ շրջանների մասին է խոսքը:

Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ ուկրաինական իշխանությունները մտադիր չեն համարել գրավյալ տարածքներում մնացած բոլոր անձանց կոլաբորանտներ:

«Եթե ուսուցիչը մնացել է ուկրաինացի ուսուցիչ և չի ստել երեխաներին այն մասին, թե ով է թշնամին, կամ մարդը մնացել է ուկրաինական կոմունալ ծառայության ուկրաինացի աշխատակից և, օրինակ, օգնել է պահպանել էներգամատակարարումը մարդկանց համար, ապա չի կարելի նման մարդուն մեղադրել»,-ընդգծել է Զելենսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել