Մոբիլիզացիայի շրջանակներում «ավելի քան 200 հազար մարդ ժամանել է Ռուսաստանի զինված ուժեր», – ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Մոբիլիզացված քաղաքացիները վերապատրաստվում են 80 ուսումնամարզական հավաքակայանում և վեց ուսումնական կենտրոնում, հավելել է Շոյգուն։
Այն օրը, երբ հայտարարվեց, այսպես կոչված, «մասնակի մոբիլիզացիա», Շոյգուն հայտարարեց, որ 300 հազար պահեստազոր է զորակոչվելու բանակ։ Սակայն Վլադիմիր Պուտինի հրամանագիրը չի կարգավորում մոբիլիզացվածների թիվը։
Новая газета. Европа-ն սեպտեմբերի 22-ին՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի աղբյուրին, հայտնել է, որ յոթերորդ պարբերությունը վերաբերում է մինչև մեկ միլիոն մարդու զորակոչին։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս տեղեկությունը կեղծ է անվանել։
Meduza-ի տվյալներով՝ 1,2 միլիոն մարդ պատրաստվում է զորակոչվել բանակ։ Պեսկովն այս տեղեկությունը նույնպես կեղծ է անվանել։