Նոբելյան կոմիտեն հրապարակել է ֆիզիկայի 2022 թվականի մրցանակակիրների անունները։
Մրցանակը շնորհվել է գիտնականներ Ալեն Ասպեին (Ֆրանսիա), Ջոն Ֆ. Կլաուզերին (ԱՄՆ) և Անտոն Զեյլինգերին (Ավստրիա):
Անցյալ տարի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը կիսեցին Շուկուրո Մանաբեն և Կլաուս Հասելմանը և Ջորջիո Պարիսին։
2022 թվականի Նոբելյան շաբաթը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին։ Ավանդաբար, առաջինը հայտարարվում էին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակի դափնեկիրները։ 2022 թվականին շվեդ գիտնական Սվանտե Պաաբոն մրցանակի է արժանացել «անհետացած հոմինինների գենոմի և մարդկային էվոլյուցիայի վերաբերյալ հայտնագործությունների համար»։
Հոկտեմբերի 5-ին հայտնի կդառնան քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները, հոկտեմբերի 6-ին՝ գրականության ոլորտում, իսկ հոկտեմբերի 7-ին Օսլոյում հայտնի կդառնա Խաղաղության մրցանակակիրը։ Հոկտեմբերի 10-ին հայտնի կդառնա, թե ով է ստանալու մրցանակը տնտեսագիտության ոլորտում։ Մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Սովորաբար դափնեկիրները մրցանակները ստանում են անձամբ Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի մասնակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ։ Այնուամենայնիվ, 2020 և 2021 թվականներին, Covid-ի համաճարակի պատճառով, արարողություններն անցկացվել են տեսաֆորմատով։