Զելենսկին հրամանագիր է ստորագրել Պուտինի հետ բանակցություններից հրաժարվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով կատարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները՝ ի պատասխան ուկրաինական տարածքները բռնակցելու Ռուսաստանի փորձին։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը»։

Հրամանագրով հաստատվում է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ուղղված դիմումը՝ արագացված կարգով դաշինքին միանալու հայտով։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում հոկտեմբերի 4-ին, սակայն թվագրված է սեպտեմբերի 30-ով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում «Ռուսաստանին միանալու» մասին պայմանագրեր են ստորագրվել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների օկուպացված հատվածների հետ։ Նույն օրը Ուկրաինայի իշխանությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։

Զելենսկին միաժամանակ ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, բայց այլ նախագահի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել