«Մենք մասնակցում ենք, բայց մենք ոչ մեկին չենք սպանում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հատուկ գործողությանը» մասին

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը մասնակցում է «հատուկ ռազմական գործողությանը», որը Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայի դեմ, սակայն իր զինվորականներին չի ուղարկում հակամարտության գոտի, գրում է Belta-ն։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մեր մասնակցությանը, մենք այնտեղ ենք մասնակցում։ Մենք դա չենք թաքցնում։ Բայց մենք ոչ մեկին չենք սպանում։ Մենք մեր զինվորականներին ոչ մի տեղ չենք ուղարկում. Մենք չենք խախտում մեր պարտավորությունները»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ Բելառուսը մասնակցում է, որպեսզի կանխի հակամարտությանը տարածումը դեպի իր տարածք, ինչպես նաև «կանխի հարվածը Բելառուսի դեմ՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հատուկ ռազմական գործողության քողի ներքո»․ «Ինչպես ասացի, Բելառուսի տարածքից ոչ ոք ռուսների թիկունքից չի կրակի։ Սա մեր մասնակցությունն է»։

Հիշեցնենք՝ հուլիսին Լուկաշենկոն ասել էր, որ ինքը «վաղուց է որոշել» Բելառուսի մասնակցությունը «հատուկ գործողությանը»։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսն ունեն «զինված ուժերի մեկ խմբավորում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել