Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը սարսափեցրել է հայ գերիների գնդակահարման տեսանյութը

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությունը. «Մեծ Բրիտանիայի դեսպանատանը սարսափեցրել է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական զորքերի կողմից։

Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը բազմակողմանի հետաքննելու մտադրության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն, չարաշահումների, բռնությունների և համառոտ սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիարժեք կուսումնասիրվեն համապատասխան մարմինների կողմից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել