Իլոն Մասկը չի հավատում Ուկրաինայի հաղթանակին

Իլոն Մասկը հայտարարել է, որ չի հավատում Ուկրաինայի հաղթանակին, եթե Ռուսաստանը մոբիլիզացվի։ Այս կարծիքը նա հայտնել է Twitter-ի իր էջում։

«Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է անում, նրանք լիարժեք մոբիլիզացիա կանեն, եթե Ղրիմի համար վտանգ լինի»,- ասել է Մասկը։

«Երկու կողմից մահերը կործանարար կլինեն: Ռուսաստանի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Ուկրաինային, ուստի տոտալ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը քիչ հավանական է: Եթե անհանգստանում եք Ուկրաինայի ժողովրդի համար, խաղաղություն փնտրեք»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել