ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո

Եվրոպական միությունը մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

Նա հայտարարել է, որ ուրախ է ստորագրել Ուկրաինայի հետ փոխըմբռնման երկրորդ հուշագիրը «այն պահից, երբ Ռուսաստանն սկսեց իր դաժան պատերազմը»։

«ԵՄ-ն Ուկրաինային 5 միլիարդ եվրո կտրամադրի իրացվելիության անհետաձգելի պահանջների, աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման համար։ Մենք առաջին մասը կհատկացնենք հոկտեմբերի կեսերին, հաջորդ երկու հատվածները կհաջորդեն այս տարի ավելի ուշ»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի փոխղեկավարը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին այս որոշման համար և այդ փաթեթն անվանել «ԵՄ ժեստ, որը միտված է աջակցել այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին, վերականգնմանը և եվրոպական ապագային ձգտմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել