Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված անօրինական հանրաքվեները, ինչպես նաև, Ուկրաինայի այդ տարածքները, անօրինական կերպով բռնակցելու` Ռուսաստանի փորձերը վճռականորեն դատապարտելու համար։
Զրուցակիցների կարծքով՝ Ռուսաստանի Դաշնության վերջին հանցագործությանը պետք է արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին, մասնավորապես՝ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու միջոցով։
Բացի այդ՝ առաջնորդները քննարկել են ռազմաճակատում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զինված ուժերի նոր հաջողությունները՝ ուկրաինական տարածքների ազատագրման գործում։
Վլադիմիր Զելենսկին նշել է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային պաշտպանական աջակցության մեծացման կարևորությունը և ընդգծել Էմանուել Մակրոնի անձնական կարևոր դերն այս հարցում։
Ուկրաինայի անվտանգության երաշխավորման անհրաժեշտության համատեքստում Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հարցին։