Վարանդայում ականի պայթյունից Ադրբեջանի երկու քաղաքացի է մահացել

Սեպտեմբերի 30-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ շրջանի տարածքում ականի պայթյունից երկու մարդ է մահացել։

Հետաքննությունը ցույց է տվել, որ 1986 թվականին ծնված Ամիդ Ասադովը և 2007 թվականին ծնված Չերքեզ Գուլուզադեն մահացել են գյուղերից մեկի տարածքում գտնվող ականի պայթյունից հետո։

Շրջանային դատախազության աշխատակիցները դեպքի վայրն ու դիերը զննել են, նշանակել դատաբժշկական փորձաքննություն և կատարել դատավարական այլ գործողություններ։

Քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել