ՆԱՏՕ-ն դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին Ստոլտենբերգն ասել է ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին:

««Դե-ֆակտո մենք արդեն անցել ենք դեպի ՆԱՏՕ տանող մեր ճանապարհը։ Դե- ֆակտո մենք արդեն ապացուցել ենք մեր համատեղելիությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Դե-ֆակտո, Ուկրաինան այսօր հայտ է ներկայացնում (ՆԱՏՕ-ին անդամակցության-խմբ․), որպեսզի դա դառնա դե-յուրե։ Արագացված կարգով»,- իր տեսաուղերձի ժամանակ այսօր նշել էր Զելենսկին և ուղիղ եթերում ստորագրել դիմումը։

«Հիմա մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել, այդ որոշումը կայացվում է 30 գործընկեր-երկրների խորհդակցության ճանապարհով»,- ավելի ուշ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ցանկացած երկիր իրավունք ունի որոշելու իր ուղին․ ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց դաշինքը կկենտրոնանա Կիևին օգնելու վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել