Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ»,-նշել է նա:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների»,-նշվել է հաղորդագրության մեջ։