Պայմանավորվածություն է եղել, որ 5 նախագահների ու Վեհափառի հանդիպման քննարկումների մանրամասները չի բացահայտվելու։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այն թուղթը, որն իր (Լևոն Տեր-Պետրոսյանի,-խմբ․) հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել և այդպիսի բան մեզ չի ներկայացվել։ Չի եղել, ուղղակի ինքը միգուցե այդ բովանդակությունը փորձել է որպես տեսակետ մեզ արտահայտի։ Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ, չի եղել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 26-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ հանդիպման վերաբերյալ նախապես տեքստ էր կազմել։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ մյուսներ չհամաձայնեցին դրան, ընդունվեց հրապարակված տեքստը։
Մանրամասները՝ տեսանյութում։