Լևոն Տեր-Պետրոսյանը նոր մանրամասներ է ներկայացնում 5 նախագահների հանդիպումից

Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք էս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին խոսեցինք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կաթողիկոսի, ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպման մասին։

«Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել նաև Մեծի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ավելի համահայկական բնույթ տալու համար այս խնդրին»,-նշել  է նա։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիրտարկմանը, որ Արցախի և Հայաստանի 5 նախագահների հանդիպման վերաբերյալ մամուլին տրամադրված հաղորդագրությունը ոչնչի մասին էր, առաջին նախագահը նշեց՝ ինքը հանդիպման վերաբերյալ նախապես տեքստ էր կազմել։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ մոյւսներ չհամաձայնեցին դրան, ընդունվեց հրապարակված տեքստը։

Նա մի ընթերցեց իր կողմից կազմված տեքստը, որում նշվում էր․ «Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։

Առաջին նախագահը չցանկացավ ասել, թե ով է դեմ եղել իր ներկայացրած հայտարարությանը։ Նա նշեց, որ այս իրավիճակը պահանջում է երկխոսություն և համատեղ երկխոսության կայացում։

« Ես նաև հիմնավորել եմ (և բոլորի համար անակնկալ էր իմ առաջարկը) հետևյալը. մենք գտնվում ենք այնպիսի մի ճակատագրական վիճակում, երբ որ էդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին, էնպիսի մի պահ է, որ պահանջում է այպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել