Խերսոնի մարզն անկախանալու մասին չի հայտարարի

Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Խերսոնի մարզում անկախ պետության ստեղծման մասին հատուկ հայտարարություն չի լինի, երեքշաբթի ասել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

«Քաղաքացիները ցանկանում են, որ մենք լինենք Ռուսաստանի Դաշնության կազմում: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը անկախ պետություն է, ուստի որոշ ժամանակ, հավանաբար, տեխնոլոգիապես կլինի, պարզապես չի հայտարարվի: Հատուկ հայտարարություն չի լինի»,- ասել է Սալդոն:

Ռուսաստանին միանալու հանրաքվեն սկսվել է ուրբաթ օրը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։ Քվեարկությունը կշարունակվի հինգ օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել