Երևանում ինքնասպանության փորձը կանխվել է

Օգոստոսի 12-ին, ժամը 00.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ հարկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 4-րդ հարկից:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
 
Դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ջոկատը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, փրկարարները բացել են բնակարանի դուռը և կանխել 1953թ. ծնված Ք. Թ.-ի ինքնասպանության փորձը: 
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել