Մաքսային գործի հետ կապված գործունեության ո՞ր տեսակներն են ենթակա լիցենզավորման

Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են`

1. Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.
2. անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.
3. ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.
4. մաքսաին փոխադրողի գործունեությունը.
5. մաքսային հսկողության տարածքի կազմակերպում:

Վերը նշված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գործունեության այս տեսակների լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` հայցորդի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`
ա) դիմում (հայտ)` լիցենզիա ստանալու համար.

բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.
գ) տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին.
դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են վերը նշված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները և դրանց տեխնիկական հագեցվածությունը.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել