Կարո՞ղ են ամուսնինները կազմել «համատեղ» կտակ

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:

Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին: Քաղաքացին կտակը պետք է անի անձամբ. այսինքն՝ ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում:

Հաճախ է ծագում հարց, թե ամուսինները կարո՞ղ են իրենց համատեղ գույքը կտակել մեկ կտակով: Այս հարցի պատասխանը բացասական է, քանի որ կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ. երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում:

Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել