Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բլեֆ չի անում, երբ խոսում է Ռուսաստանին միջուկային զենքով պաշտպանելու մասին, ասել է Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը։
«Որպես Սերբիայի նախագահ՝ ես միայն կարող եմ ասել, որ մենք հուսով ենք, որ խաղաղություն կգա, և բոլորը կանեն ամեն ինչ՝ փոխզիջումային լուծում գտնելու համար, քանի որ դա շատ ավելի լավ է, քան սպասել մեկը մյուսին։ Ես հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ բազմիցս, չեմ կարծում, որ նա բլեֆ է անում»,- «ՌԻԱ Նովոստի»,-ն մեջբերում է Վուչիչի հայտարարությունից մի հատված։
Սերբիայի ղեկավարը կիսվել է իր կարծիքով Newsmax հեռուստաալիքի Wake up America լրատվական թողարկման ժամանակ։ Վուչիչը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։