Փետրվարի 24-ից սեպտեմբերի 20-ը ամենօրյա զեկույցներում ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը խոսել է առնվազն 83,000 սպանված ուկրաինացի զինվորների մասին, հաշվարկել է Агентство-ն։
Այս տվյալները զգալիորեն գերազանցում են ուկրաինական բանակի կորուստները, ինչի մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 61207 զինվորական զոհված և 49368 վիրավոր։
Բացի այդ, պատերազմում զոհված ռուս զինվորականների մասին Շոյգուի ուղերձից ստացված տվյալները ավելի քիչ են, քան հուղարկավորված զինվորականների թիվը, որը հայտնի է բաց աղբյուրներից։
Նախարարի խոսքով՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է 5937 ռուս զինծառայող։ Իր հերթին, Медиазона-ն և BBC-ի ռուսական ծառայությունը դեռ սեպտեմբերի սկզբին հաստատել են, ըստ բաց աղբյուրների, այդ թվում՝ տարածաշրջանային իշխանությունների հաղորդագրությունների, ավելի քան 6000 զինվորի մահը: Медиазона-ն նշել է, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է ավելի քան 6,6 հազար ռուս զինծառայողի մահ։
Պատերազմի 210 օրվա ընթացքում ՌԴ ՊՆ-ն ընդամենը երեք անգամ է հայտնել իր կորուստների մասին։
Օգոստոսի սկզբին Պենտագոնը Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները գնահատել էր 70-80 հազար, այդ թվում են նաև վիարվորները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը սեպտեմբերի 21-ի դրությամբ պատերազմում ռուսական կորուստները գնահատում է 55110 զոհ։