Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսել, Հայաստանն այս առումով պետք է լավ մտածի, Բերձորում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայերը չպետք է հույսը դնեն որևէ մեկի վրա։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել՝ ոչ մեկի կոչը, հեռախոսազանգը կամ հայտարարությունը։
Ալիևը նշել է, որ թեև սահմանազատման գործընթացն սկսվել է, սակայն առարկայական բանակցություններ չկան։
«Եթե Հայաստանն ուզում է մեզ մեղադրել իր տարածք մուտք գործելու մեջ, դրա համար հիմքեր չունի։Մռավ սարից մինչև Արաքս գետ մենք շահեկան դիրքում ենք ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ սահմանի երկայնքով իրենց դիրքերը թույլ են տալիս կանխատեսել հայկական ցանկացած գործողություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։