«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին։
Այն ոչ աշխատանքային օր է:
Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր՝ սեպտեմբերի 20-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:
Հավելենք նաև, որ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին: